Գրանցվել
ՎերադառնալITM Training Centre
Վարկային գործ

Վարկերը 4000 տարեկան են

Loan

Վարկը ժամանակակից բանկերի գյուտ չէ։ Հին Միջագետքում՝ ավելի քան 4000 տարի առաջ, մարդիկ արդեն վերցնում էին հացահատիկ կամ արծաթ և վերադարձնում տոկոսով։ Պարտքի պայմանագրերը գրվում էին կավե սալիկների վրա սեպագիր նշաններով։
Մոտ մ.թ.ա. 1750 թվականին Բաբելոնի արքա Համմուրաբին իր հայտնի օրենքների ժողովածուում ներառեց վարկային հարաբերությունները կարգավորող դրույթներ, այդ թվում՝ տոկոսադրույքի առավելագույն սահմաններ։ Արծաթով վարկի համար տոկոսը չէր կարող գերազանցել 20%-ը, իսկ հացահատիկով վարկի համար՝ 33⅓%-ը։ Օրենքը սահմանում էր նաև, որ պայմանագիրը պետք է կնքվեր վկաների ներկայությամբ։
Այսինքն՝ վարկատուի և վարկառուի իրավունքների պաշտպանությունը, տոկոսների կարգավորումը և փաստաթղթավորումը, որոնք այսօր վարկային մասնագետի աշխատանքի հիմքն են, ունեն հազարամյակների պատմություն։

Կիսվել