
Ծրագրավորողները սխալներն անվանում են «բագ» (bug՝ միջատ), և այս բառի ամենահայտնի պատմությունը բառացի է։ 1947 թվականի սեպտեմբերի 9-ին Հարվարդի համալսարանի Mark II համակարգչի աշխատանքի մեջ խափանում առաջացավ։ Ինժեներները երկար փնտրելուց հետո ռելեներից մեկի մեջ գտան… իրական ցեց։
Թիմը, որի կազմում էր ծրագրավորման պատմության առանցքային դեմքերից Գրեյս Հոպերը, ցեցը կպցրեց աշխատանքային մատյանում և կողքին գրեց՝ սա բագի գտնվելու առաջին իրական դեպքն է։ Այդ մատյանն այսօր պահվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան ամերիկյան պատմության թանգարանում։
Ճշտության համար՝ «bug» բառը տեխնիկական խնդիր նշանակելու համար օգտագործվում էր դեռ Թոմաս Էդիսոնի ժամանակներից, բայց հենց այս դեպքից հետո այն վերջնականապես ամրագրվեց ծրագրավորողների բառապաշարում։ Իսկ «debugging»-ը՝ սխալների ուղղումը, այսօր ցանկացած ծրագրավորողի ամենօրյա աշխատանքի մեծ մասն է կազմում։


Գրեյս Հոպերը և առաջին "համակարգչային բագը"