
Upwork-ի պատմությունը սկսվում է երկու առանձին ընկերություններից, որոնք տարիներ շարունակ միմյանց հիմնական մրցակիցներն էին։
Առաջինը՝ Elance-ը, հիմնադրվել է 1999 թվականին, երբ «ֆրիլանս» բառն ինտերնետի հետ դեռ գրեթե չէր ասոցացվում։ Երկրորդը՝ oDesk-ը, ստեղծվել է 2003-ին և առանձնանում էր նրանով, որ հնարավորություն էր տալիս հաճախորդին հետևել հեռավար աշխատողի իրականում ծախսած ժամերին, ինչը լուծում էր հեռավար աշխատանքի ամենամեծ խնդիրը՝ վստահությունը։
Երկու ընկերությունները տարիներով պայքարում էին նույն հաճախորդների և նույն ֆրիլանսերների համար, մինչև 2013 թվականին որոշեցին, որ միասին ավելի ուժեղ կլինեն, քան առանձին։ Միավորումից հետո 2015-ին նոր հարթակը ստացավ Upwork անունը, իսկ 2018-ին ընկերությունը դուրս եկավ ֆոնդային բորսա։
Այսօր Upwork-ը միավորում է հաճախորդների և մասնագետների ամբողջ աշխարհից՝ ծրագրավորողներ, դիզայներներ, մարքեթոլոգներ, մոնտաժողներ և Shopify մասնագետներ։ Հայաստանցի ֆրիլանսերների համար սա իրական հնարավորություն է աշխատելու ամերիկյան, եվրոպական և այլ միջազգային հաճախորդների հետ՝ չլքելով Երևանը։
Հաջողության բանալին այստեղ ոչ միայն մասնագիտական հմտությունն է, այլև ճիշտ կազմված պրոֆիլը, ուժեղ պորտֆոլիոն և հաճախորդի հետ հաղորդակցվելու կարողությունը։


Ձախ կողմում՝ oDesk-ի գործադիր տնօրեն Գերի Սվարթը (ձախից) և Elance-ի ղեկավար Ֆաբիո Ռոզատին