
2004 թվականին գերմանացի ծրագրավորող Թոբիաս Լյուտկեն, որը տեղափոխվել էր Կանադա՝ Օտտավա, որոշեց իր ընկերների հետ օնլայն սնոուբորդներ վաճառել։ Նա փորձեց այն ժամանակվա էլեկտրոնային առևտրի հարթակները, բայց դրանցից ոչ մեկը չէր բավարարում իրեն. դրանք բարդ էին, անհարմար ու սահմանափակ։
Լյուտկեն, լինելով ծրագրավորող, որոշեց չհարմարվել, այլ գրել սեփական հարթակը՝ Ruby on Rails ֆրեյմվորքով, որն այդ ժամանակ նոր էր հայտնվել։ Նրա խանութը կոչվում էր Snowdevil։
Շուտով պարզ դարձավ մի կարևոր բան. ամենաարժեքավորը ոչ թե սնոուբորդներն էին, այլ հենց այն գործիքը, որով դրանք վաճառվում էին։ Եթե Լյուտկեին պետք էր հարմար օնլայն խանութ, ուրեմն այն պետք էր նաև հազարավոր այլ բիզնեսների։ 2006 թվականին հարթակը գործարկվեց որպես Shopify, իսկ 2015-ին ընկերությունը դուրս եկավ ֆոնդային բորսա։
Այսօր Shopify-ի վրա աշխատում են միլիոնավոր բիզնեսներ աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ փոքր ձեռագործ ապրանքների խանութներից մինչև համաշխարհային բրենդներ։ Իսկ Shopify մասնագետները՝ խանութներ ստեղծողներն ու կառավարողները, միջազգային ֆրիլանս շուկայում ամենապահանջված մասնագետներից են։
Պատմության դասը. երբեմն սեփական խնդիրը լուծելիս ստեղծում ես մի բան, որը շատ ավելի մեծ արժեք ունի, քան սկզբնական գաղափարը։

Թոբիաս Լյութկեն՝ Shopify-ի հիմնադիրը և գլխավոր գործադիր տնօրենը