
Արհեստական բանականությունն արդեն փոխում է մեր աշխատանքի, սովորելու և տեղեկատվությունը սպառելու ձևերը։ Բայց որքանո՞վ ենք մենք արդյունավետ օգտագործում դրա հնարավորությունները, և արդյո՞ք միշտ կարող ենք վստահել ստացած արդյունքներին։
Փորձարկումների ժամանակ ChatGPT-ն գրավոր առաջադրանքների կատարման ժամանակը կրճատել է 40%-ով։
Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես այն կարող է օգնել ձեր աշխատանքում։
Արհեստական բանականությունը կարող է ձեր փաստաթղթերը վերածել երկու վիրտուալ հաղորդավարների զրույցի։
Իսկ դուք փորձե՞լ եք լսել ձեր սեփական հետազոտությունը։
Մեկից երկու րոպեանոց ձայնագրությունը կարող է բավարար լինել ԱԲ-ի միջոցով ձայնը կրկնօրինակելու համար։
Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես ստուգել լսածի իսկությունը։
Google-ը հայտարարել է Gmail-ում, Docs-ում, Sheets-ում և Calendar-ում աշխատելու համար նախատեսված ԱԲ գործակալի մասին։
Իսկ դուք գիտե՞ք՝ որ առաջադրանքներն արժե նրան պատվիրակել։
2025 թվականի մի փորձարկման ընթացքում ծրագրավորողներն ԱԲ-ն օգտագործելիս 19%-ով ավելի շատ ժամանակ են ծախսել, բայց կարծել են, թե ժամանակ են խնայել։
Իսկ դուք կնկատեի՞ք տարբերությունը։