
1․Սահմանեք Ձեր նպատակը
Մի՛ հրապարակեք պարզապես հրապարակելու համար։ Դուք բարձրացնում եք Ձեր ճանաչելիությունը, մեծացնում եք այցելուների թիվը, թե՞ ներգրավում եք հավանական հաճախորդներ։ Սահմանե՛ք Ձեր նպատակը
2․Եղե՛ք հետևողական
Սահմանե՛ք հրապարակումների հստակ գրաֆիկ և հետևեք դրան։ Կանոնավոր հրապարակումները ժամանակի ընթացքում կօգնեն ձևավորել վստահություն և մեծացնել Ձեր տեսանելիությունը
3․Կենտրոնացե՛ք որակյալ կոնտենտի վրա
Գեղեցիկ վիզուալ + արժեքավոր բովանդակություն = ավելի շատ ներգրավվածություն։ Գրավե՛ք օգտատիրոջ ուշադրությունը՝ մաքուր դիզայնով և հստակ ուղերձով
4․Ճանաչե՛ք Ձեր լսարանը
Ընտրե՛ Ձեր տոնը, բովանդակության տեսակը և հարթակը՝ հիմնվելով Ձեր լսարանի սովորությունների և հետաքրքրությունների վրա
5․Հետևե՛ք և կարգավորե՛ք
Վերլուծե՛ք տվյալները՝ հասկանալու, թե ինչն է աշխատում։ Հետևե՛ք արդյունքներին և անհրաժեշտության դեպքում հարմարեցրե՛ք Ձեր ռազմավարությունը՝ հենվելով իրական տվյալների, ոչ թե ենթադրությունների վրա
6․Շփվե՛ք մարդկանց պես
Պատասխանե՛ք մեկնաբանություններին, միացե՛ք քննարկումներին և կառուցե՛ք իրական հարաբերություններ Ձեր լսարանի հետ։ Մի՛ եղեք պասիվ էջ