ITM Training Centre-ի մասին

ITM training centre-ի դասընթացներին մասնակցելու արդյունքում Դուք կստանաք որակյալ մասնագիտական կրթություն: ITM ուսումնական կենտրոնը, հիմնադրման օրից ի վեր մշակում և իրականացնում է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, դասընթացներ, որոնք կարճ ժամանակում Հայաստանի աշխատաշուկան կհամալրեն մրցունակ և կրեատիվ մասնագետներով։ ITM կենտրոնն ունի փորձառու, ոլորտի առաջատար դասավանդողների թիմ, ովքեր ամենայն պատասխանատվությամբ են մոտենում իրենց առաքելությանը, լավ պատկերացնում պահանջարկը յուրաքանչյուր մասնագիտության և գիտեն վաղվա իրացման հեռանկարը հենց այսօր։

about

ITM-ը որդեգրել է հետևյալ մարտավարությունը՝

  • Ստեղծել պայմաններ կրեատիվ մտածելակերպի տեր անձանց կայացման և ՏՏ ոլորտի անհրաժեշտ գիտելիքների ձեռք բերման համար։
  • Հասնել լավագույն որակի՝ շնորհիվ ինֆորմացիայի ճիշտ մատուցման և տեխնիկական ռեսուրսների կիռարման։
  • Բացահայտել ուսանողների ստեղծագործական պոտենցիալը, ուղղորդել ու զարգացնել այն՝ ապահովելով նրանց հետագա հաջողության գրավականը։

Ինչու՞ ընտրել ITM կենտրոնը

  • Գտնվում է քաղաքի կնտրոնում, հասանելի է բոլոր վայրերից
  • Ունի նոր վերանորոգված լսարաններ, հագեցած համապատասխան տեխնիկայով /նկարներ/
  • Պրոֆեսիոնալ դասավանդողների թիմ
  • Ուսումնական ծրագիր՝ հեղինակային մշակմամբ, հեշտ ընկալելի և պրակտիկ
  • Պրակտիկ և գործնականում կիրառվող գիտելիքներ
  • Բաց և վարպետության դասերի կազմակերպում, ոլորտի առաջատար մասնագետների հետ հանդիպում
  • Արտալսարանական գործնական դասեր՝ պրակտիկաների կազմակերպում IT ոլորտի ընկերություններում
  • Դիպլոմային աշխատանք, անձնական պորտֆոլիո, եռալեզու դիպլոմ՝ որը հնարավորություն կտա աշխատանքի անցնել նաև արտերկրում
  • Դասերը կարող են լինել և առկա և հեռակա (online)։

Մենք երաշխավորում ենք՝

  • Մասնագիտական գիտելիքների բարձր որակ IT և դիզայնի ոլորտում
  • Էֆեկտիվ և արագացված ուսուցում 2-7 ամսում
  • Ստեղծագործական և կրեատիվ ընդունակությունների զարգացում

ITM ուսումնական կենտրոնում դասավանդվում են հետևյալ մասնագիտությունները՝

  • UX/UI դիզայն
  • Web ծրագրավորում
  • Marketing
  • HR Practice
  • C1 Առևտուր
  • Microsoft Office
  • SMM

Մեր գործընկերներն են՝

  1. «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ
  2. «ՍՕՍ Մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամ
  3. «Հելփ Հաուս» ՀԿ
  4. «Քրոս Լայն» ՍՊԸ
  5. «Էյրվորքեր» ՍՊԸ
  6. «Բլու Վիժըն Թեքնոլըջիս» ՍՊԸ
  7. «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
  8. «ՀՈՓ» ԲՀԿ ներկայացուցչություն և մի շարք այլ կազմակերպություններ:
lamp ITM TRAINING CENTER

Դարձրու՛ երազանքդ իրականություն