
Ինչու սովորել վաճառքի հմտություններ
Վաճառքը ցանկացած բիզնեսի հիմքն է։ Անկախ նրանից՝ դուք աշխատում եք վաճառքի բաժնում, ղեկավարում եք սեփական բիզնեսը, թե պարզապես ցանկանում եք ավելի արդյունավետ հաղորդակցվել հաճախորդների հետ, վաճառքի հմտությունները մրցունակության կարևորագույն գործիքն են աշխատաշուկայում։
Ում համար է նախատեսված դասընթացը
Դասընթացը նախատեսված է՝
- սկսնակների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել վաճառքի ոլորտ,
- վաճառքի մենեջերների և գործակալների, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց արդյունավետությունը,
- ձեռնարկատերերի և փոքր բիզնեսի սեփականատերերի,
- հաճախորդների սպասարկման մասնագետների,
- բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել համոզելու և բանակցելու արվեստը։
Ինչ կսովորեք դասընթացի ընթացքում
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք՝
- հասկանալ վաճառքի հոգեբանությունը և հիմնական սկզբունքները,
- կատարել շուկայի սեգմենտավորում, թիրախավորում և դիրքավորում,
- ճիշտ արձագանքել հաճախորդի մերժումներին և առարկություններին,
- կիրառել համոզման արդյունավետ տեխնիկաներ և «ուժեղ» արտահայտություններ,
- գնահատել ակցիաների, զեղչերի և նվերների առավելություններն ու թերությունները,
- կատարել SWOT վերլուծություն,
- պրոֆեսիոնալ կերպով փակել վաճառքը և աշխատել հետադարձ կապի (feedback) հետ։
Դասընթացի տևողությունը և վճարման պայմանները
- Տևողությունը — 1 ամիս (8 դաս)
- Դասերի հաճախականությունը — շաբաթական 2 անգամ
- Մեկ դասի տևողությունը — 1,5 ժամ
- Խմբային ուսուցում — 50,000 ՀՀ դրամ / ամիս
- Անհատական ուսուցում — 100,000 ՀՀ դրամ / ամիս
- 1 ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍ
Աշխատանքի հնարավորություններ
Դասընթացի ավարտից հետո կարող եք աշխատել՝
- որպես վաճառքի մենեջեր կամ գործակալ ցանկացած ոլորտի ընկերությունում,
- հաճախորդների սպասարկման և զարգացման ուղղությամբ,
- սեփական բիզնեսի կամ freelance գործունեության շրջանակում։